211652_close_icon
views-count15298 դիտում article-date 16:59 30-11-2018

Համազգային թատրոնի շուրջ ստեղծված այս խայտառակության վերջը պետք է դնել շատ կտրուկ. Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն

Տեսա՞ք ինչ եղավ․․․Համազգային թատրոնի շուրջ ստեղծված այս խայտառակության վերջը պետք է դնել շատ կտրուկ։ Հակառակ դեպքում Համազգային թատրոնը կբռնի Սունդուկյան թատրոնի 90 ականների ճանապարհը ու կընկնի ճգնաժամի մեջ։ Մեր շատ սիրելի Համազգայինը վստահ ենք դուրս կգա այս փուլից։ Տեսա՞ք ինչ եղավ, երբ մշակույթի նախարարը բացարձակապես հեռու է, անտեղյակ, անճար, սիմվոլիկ ֆիգուր է և անտեղյակ արվեստից ու մշակույթից։ Նա պետք է օպերատիվորեն գնար թատրոն, տիրապետեր իրավիճակին և ձեռքը խփեր սեղանին ու հարցին արագ լուծում տար հանուն թատրոնի ապագայի։ Պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ջան շատ ենք խնդրում ականջալուր եղեք, սա բարդ համակարգ է նախարարը տեղում չէ։ Դեռ այս բոլորն էլ մի կողմ նոր ղեկավարը ասում է, եթե չհամաձայնվեն ինձ հետ աշխատել դերասանները նոր թատերախումբ կձևավորվենք։ Փաստորեն դուք իրոք հավատու՞մ եք, որ կա այնպիսի անձնավորություն, որ պետք է Դավիթ Հակոբյան-ին Ghazarian-ին, Grigoryan-ին, Navasardyan-ին կամ Madoyan-ին թատրոնից հանի՞ մարդիկ ովքեր կյանք են տվել թատրոնի կայացման և զարգացման համար ու Համազգայինի պես հեղինակավոր թատրոնը լցվի նոր անհայտ դերասաններով։ Շատ խառն եք տղերք շատ-շատ։ Իսկ նախարար Դե ֆակտո մենք չունենք։ Աստված մեզ հետ․․․ Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնություն ղեկավար, ռեժիսոր Hayk Babayan Հայֆիլմի Վերածնունդ Նախաձեռնության [url=https://web.facebook.com/photo.php?fbid=544949859309775&set=a.116309735507125&type=3&theater]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր