Ֆրանսիացի ընտանիքը որդուն անվանել է Գրիզման Մբապե՝ հարուցելով իշխանությունների դժգոհությունը
Ֆրանսիական իշխանությունները դժգոհ են մնացել ընտանեկան զույգի որոշումից՝ իրենց երեխային անվանել Գրիզման Մբապե:
Փարիզի արվարձանում այս ամիս ծնված տղային ծնողները նման անսովոր անուն են տվել Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ Անտուան Գրիզմանի և Կիլիան Մբապեի պատվին:
Սակայն իշխանությունների կարծիքով, նման անունը կարող է երեխայի համար խնդիրներ առաջացնել կյանքում, ինչպես նաև հակասում է նրա իրավունքին՝ պահպանել իր ազգանունը:
Մոտ ժամանակներս գործը կքննի ֆրանսիական դատախազությունը: Օրենքով ծնողներին կարող են պարտադրել որդու համար նոր անուն մտածել:


