1831 դիտում
12:49 02-10-2014
ԵԽԽՎ-ի ընդունած կոշտ բանաձևն առաջացրել է Վրաստանի իշխանությունների մեծ դժգոհությունը
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, Վրաստանի Քաղաքացիական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի կարծիքով՝ հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևը Վրաստանի վերաբերյալ չափազանց կոշտ է և դրա անմիջական հաստատումը Վրաստանի դատական համակարգի վրա ճնշում գործադրելն է:
Բեսելիան, ով ընդգրկված էր ԵԽԽՎ-ում Վրաստանի պատվիրակության կազմում, բողոքարկել է այդ բանաձևը՝ ընդգծելով, որ ներկայիս Վրաստանի իշխանությունների առաջնահերթությունը իր բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է և հավաստիացրել, որ, ի տարբերություն նախկին իշխանությունների, ներկայիս իշխանությունները քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ չեն իրականացնում:
Անդրադառնալով Սաակաշվիլիի և Ախալայայի գործերին՝ Բեսելիան նշել է, որ նրանց դեմ հարուցվել են քրեական գործեր մարդկանց նկատմամբ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու համար:
«Մենք իրավունք չունենք օրենքից վեր դասել Սաակաշվիլիին կամ Ախալայային»,-պարզաբանել է Բեսելիան:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևում որպես բացասական դրվագներ նշված են եղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա ընտանիքի ունեցվածքի վրա դրված կալանքը, ինչպես նաև Բաչո Ախալայայի նախնական կալանքի ժամկետի երկարաձգումը: Դժգոհություն է առաջացրել նաև այն հանգամանքը, որ փաստաթղթում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին անվանել են «Վրաստանի ոչ պաշտոնական ղեկավար»:
Նմանատիպ նյութեր
5343 դիտում
12:39 26-02-2018
Թեհրանում կառուցված նորաոճ մզկիթն առաջացրել է արմատական իսլամիստների դժգոհությունը
Այս բաժնից
1045 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
820 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
898 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ