211652_close_icon
views-count1669 դիտում article-date 20:32 29-11-2018

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ճանաչողական այցով Սերբիա է մեկնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Նոյեմբերի 27-ից 29-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը` ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետի տեղակալի գլխավորությամբ, ճանաչողական այցով մեկնել է Բելգրադ: Այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ծանոթացել է Սերբիայի ազգային պաշտպանական համալսարանի և ռազմական ակադեմիայի կառուցվածքին, գործառույթներին, ուսումնական գործընթացին, դասավանդվող ծրագրերին և առարկաներին, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրությանն ու վերապատրաստման գործընթացին: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները Սերբիայի գործընկերներին են ներկայացրել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների կառուցվածքն ու գործունեությանն առնչվող բանախոսություններ: Այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկու երկրների ռազմաուսումնական հաստատությունների միջև ձևավորված համագործակցությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր