211652_close_icon
views-count679 դիտում article-date 18:32 18-09-2024

ՆԳՆ ոստիկանության զորքերի պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել էր Լատվիա և Լիտվա

ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին աջակցություն» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 8-ից 14-ը ճանաչողական այցով Լատվիայի և Լիտվայի Հանրապետություններում էր ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել երկու երկրների համապատասխան կառույցների ղեկավարների հետ:

Լիտվայի Հանրապետությունում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը:

ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծել է, որ նման հանդիպումները կարևոր են փորձի փոխանակման և մասնագիտական հմտությունների կատարելագործման համար:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ համակարգերի բարեփոխումների, համագործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր, ինչպես նաև հասարակական անվտանգության պահպանման և զանգվածային անկարգությունների խափանման մոդելներն ու դրանց հնարավոր տեղայնացումը Հայաստանում:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր