840 դիտում
13:47 24-02-2015
ԴԱՀԿ պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Սերբիա
Սերբիայի հարկադիր կատարողների ազգային պալատի նախագահ Ալեքսանդրա Տրեսնևի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սերբիայի Հանրապետություն` քաղաք Բելգրադ: Այցի նպատակն է՝ ծանոթանալ Սերբիայի դատական կատարողների ազգային պալատի փորձին և քննարկել ոլորտում հայ-սերբական համագործակցության հեռանկարները:
Նշենք, որ 2014 թ. աշնանը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Սերբիայի պատվիրակության անդամները ծանոթացան ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործունեությանը, ձեռքբերումներին և համագործակցության հնարավոր հեռանկարներին: Պատվիրակները մասնավորապես հետաքրքրված էին աճուրդի կազմակերպման և գույքի իրացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հայաստանյան փորձով:
Նմանատիպ նյութեր
1855 դիտում
20:32 29-11-2018
ՀՀ ՊՆ պատվիրակությունը ճանաչողական այցով Սերբիա է մեկնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2330 դիտում
14:08 17-05-2017
ԴԱՀԿ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում
12327 դիտում
12:13 11-04-2016
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կապ չունի «Պանամայի թղթերի» հետ. ԴԱՀԿ լրատվական ծառայություն
Այս բաժնից
487 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
442 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան