Հենրիխ Մխիթարյան. Ցավում եմ Պոլտավայի համար
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է այն փաստին, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Պոլտավայի «Վորսկլայի» հետ հանդիպումը տեղափոխվել է Կիև:
«Քանի որ ես խաղացել եմ Դոնեցկի «Շախտյորում» և «Մետալուրգում», ապա ամենաշատը կարոտել եմ Դոնեցկը:
Մենք պատրաստ էինք խաղալ և՛ Պոլտավայում, և՛ Կիևում: Մեզ համար միևնույն է: Մենք կարող էին ճանապարհ կտրել դեպի Պոլտավա, կամ՝ դեպի Կիև:
Բայց, որոշումը կայացված է, մենք այստեղ ենք: Ցավում եմ Պոլտավայի համար, վստահ եմ, որ քաղաքը սպասում էր հանդիպմանը», ասել է հայ ֆուտբոլիստը:


