Մաուրիսիո Պոչետինո. «Բարսելոնային» հաղթելը դժվար է, սակայն հնարավոր է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ինտերի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0):
«Ամեն ինչ հնարավոր է: Ես երբեք չեմ ասել, որ խնդիրն անլուծելի է: Պետք է պարզապես հավատալ, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:
«Բարսելոնային» հաղթելը դժվար կլինի, սակայն դա հնարավոր է: Մենք դեռ «Արսենալի» հետ ծանր խաղ ունենք, պետք է պատրաստ լինենք», ասել է Պոչետինոն:
Նշենք, որ խմբային փուլում «Տոտենհեմը» վերջին տուրից առաջ «Ինտերի» հետ 7-ակայն միավորով զբաղեցնում է 2-3-րդ տեղը: Վերջին տուրում լոնդոնցիները լխաղան կատալոնական թիմի հետ, իսկ միլանցիները՝ ՊՍՎ-ի: