211652_close_icon
views-count1208 դիտում article-date 17:15 29-11-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 28-ից 29-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 44 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 8, խարդախության 7, ծեծի 3, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինմթերքի առգրավման և սպառնալիքի 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, շորթման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության ու անզգուշությամբ մահ պատճառելու 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր