211652_close_icon
views-count966 դիտում article-date 11:13 29-11-2018

Ոստիկանության պետը հանդիպել է քաղաքացիների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց քաղաքացիների հետ: Քաղաքացիները հիմնականում ներկայացրին դիմումներ, բողոքներ, և առաջարկություններ: Որոշ քաղաքացիներ էլ եկել էին ոստիկանություն շնորհակալություն հայտնելու համար: Հանդիպմանը մասնակցողների բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում էին նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման աշխատանքներին, ոստիկանության ծառայողների գործողություններին, նաև անգործության հետևանքով առաջացած խնդիրներին: Որոշ դեպքերով ոստիկանության պետը տեղում հանձնարարեց ուսումնասիրել բողոքները և պատշաճ լուծում տալ հարցերին, նաև ընդունվեցին գրավոր դիմումներ: Կային նաև խնդիրներ, որոնք ոստիկանության իրավասությունից դուրս էին: Դրանց լուծման ուղղությամբ Վալերիյ Օսիպյանը պարզաբանումներ ներկայացրեց քաղաքացիներին և ուղղություն ցույց տվեց: Հիշեցնենք, որ ոստիկանության պետը պարբերաբար հանդիպումներ է ունենում քաղաքացիների հետ: Ընդունելություններին հերթագրվելու համար կարող եք դիմել ոստիկանություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր