211652_close_icon
views-count1281 դիտում article-date 22:56 28-11-2018

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Նոյեմբերի 28-ին, ժամը 20:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 12/1 հասցեում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Նահապետավան գյուղի բնակիչը՝ Ա. Գ.-ն (ծնված 1995 թ.) ընկել է սելավատարը: Փրկարարները տուժածին դուրս են բերել սելավատարից և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Նմանատիպ նյութեր