3150 դիտում
14:16 24-11-2018
Դատախազությունը ՔՊ-ական որոշ թեկնածուների կողմից իրենց օգտին ձայն հավաքելու համար համայնքապետերին գումար տալու հրապարակումներն ուղարկել է ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձանց կողմից համայնքապետերին իրենց օգտին ձայներ հավաքելու համար գումար տալու մասին հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Նախօրեին մի քանի լրատվամիջոցներ, հղում կատարելով «Ժամանակ» թերթի համապատասխան հրապարակմանը, տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ վերջինիս ունեցած տեղեկություններով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ՝ Ազգային Ժողովի ընտրություններում պատգամավորի թեկնածու առաջադրված որոշ անձինք գումարներ են տալիս համայնքապետերին, որպեսզի վերջիններս իրենց համար ձայներ ապահովեն, և իրենք առաջ անցնեն ՔՊ-ի իրենց մրցակիցներից:
ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ահազանգերը գրանցելու և հաշվառելու, հաղորդումների հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում իրականացվող ԶԼՄ-ների մոնիթորինգի արդյունքում արձանագրված սույն հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում նշված հանգամանքների ստուգման նպատակով ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,- ասված է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
820 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
913 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1180 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին