Արթուր Ազարյանը՝ Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի հանդիպման պատվիրակ
Նոյեմբերի 29-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի «Աստանա Արենա» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Լիգայի 2018/2019 թթ. մրցաշրջանի K խմբի 5-րդ տուրի հանդիպումը ղազախական «Աստանայի» և Կիևի «Դինամոյի» միջև:
Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: