211652_close_icon
views-count1527 դիտում article-date 20:58 27-11-2018

Տրանսպորտի նախարարի տեղակալը այցելել է «Հայփոստ» ՓԲԸ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն այցելել է «Հայփոստ» ՓԲԸ, ծանոթացել ընկերությունում վերջին շրջանում իրականացված գործընթացներին և փոփոխություններին։ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և փոստային բաժանմունքների կառավարման վարչության պետ Լիլիթ Թադևոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել են հաճախորդների տեղեկատվական և աջակցման բաժնի գործունեությունը: Նշվել է, որ վերջին երկու ամիսներին բաժնի աշխատանքների որակը զգալիորեն բարելավվել է։ Ներդրվել է նոր ծրագիր, որով քաղաքացիների զանգերը չեն մնում անպատասխան, նրանց խնդիրներին տրվում են լուծումներ: Աշխատանքային նոր ծրագրի արդյունքում՝ օրվա ընթացքում ստացվող 600-800 զանգերից ընդամենը 1%-ն է, որ անմիջապես չի պատասխանվում։ Սակայն այդ զանգերը ևս անպատասխան չեն մնում, աջակցման կենտրոնի աշխատակիցներն անպայման կապ են հաստատում տվյալ քաղաքացիների հետ: Այցի ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել են ԱՄՆ-ից դեպի ՀՀ «ՇոփԻն» ծառայության միջոցով կատարվող փոխադրումների հետ կապված մի շարք մանրամասներ։ Արմեն Արզումանյանը ծանոթացել է նաև «Հայփոստ»-ի ուսումնական կենտրոնի գործունեությանը։ Այստեղ կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ, որոնց մասնակցում են Երևանի և մարզային փոստային բաժանմունքների օպերատորական աշխատանք կատարող բոլոր աշխատակիցները։ Գործում է համակարգիչներով հագեցված 2 լսարան, կոնֆերանս դահլիճ մասնակիցների համար՝ նորագույն տեխնիկական հագեցվածությամբ, ինչպես նաև օրինակելի փոստային բաժանմունք: Նախարարի տեղակալը կարևորել է ուսումնական կենտրոնի գործունեությունը, ընդգծել որակյալ կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր