211652_close_icon
views-count1766 դիտում article-date 17:58 27-11-2018

Նեյմարը պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ, որ ամռանը կհեռանա 200 մլն եվրոյի դիմաց

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պայմանավորվածություն է ձեռք բերել ակումբի հետ, որ նա կարող է մրցաշրջանի ավարտից հետո կարող է որոշակի պայմաններ կատարելու դեպքում հեռանալ: Կատալոնական beteve հեռուստալիքի տվյալներով, փարիզցիները 26-ամյա հարձակվող բաց կթողնեն, եթե նրա համար վճարեն 200 մլն եվրո: Բրազիլացու նախկին ակումբը՝ «Բարսելոնան», որտեղից նա 2017-ին 222 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց ՊՍԺ, արդեն բանակցություններ է վարում նրա վերադարձի շուրջ: «Բարսելոնայի» ներկայացուցիչ Անդրե Կյուրին ֆուտբոլիստի հոր հետ նախորդ շաբաթ հանդիպել է Լոնդոնում: Ավելի վաղ նշվել էր, որ «Բարսելոնան» Նեյմարի գործարքում կարող է ընդգրկել իր ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին:

Նմանատիպ նյութեր