Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ապագայում չի բացառում «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսի ձեռքբերման տարբերակը, հայտնում է իսպանական El Mundo Deportivo պարբերականը:
Աղբյուրի տվյալներով` փարիզյան ակումբը այդ տրանսֆերի համար կծախսի 250 մլն եվրո: Բացի այդ նշվում է, որ արգենտինացու տեղափոխությունը կարող է կայանալ այն դեպքում, եթե թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 2016 թվաանին պայմանագիրը լրանալուց հետո այլ ակումբ տեղափոխվի: