«Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց. Նեյմարը հեռանում է 222 մլն եվրոյի դիմաց
«Բարսելոնան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հարձակվող Նեյմարի վերաբերյալ, որը կարող է տեղափոխվել ՊՍԺ:
«Այսօր առավոտյան Նեյմարը իր հոր և գործակալի հետ ակումբին տեղեկացրել են, որ որոշել են հեռանալ:
Ակումբը նրանց տեղեկացրել է խաղացողի պայմանագրում հրաժարագնի մասին, որը հուլիսի 1-ից կազմում է 222 մլն եվրո և պետք է վճարվի ամբողջությամբ:
Նեյմարի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ մնում է ուժի մեջ, սակայն խաղացողին ժամանակավորապես թույլատրվել է չմաասնակցել մարզումներին», նշված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ:
Փարիզցիները պատրաստվում են Նեյմարի համար նախատեսված 222 մլն եվրոն վճարել ՊՍԺ-ի սեփականատերերի հիմնադրամի միջոցով, որպեսզի շրջանցեն ֆինանսական ֆեյր-փլեյը: