Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը
Վերաքննիչ դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:
Դատական [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/27/1111204/]նիստին մասնակցում է[/url] ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: