211652_close_icon
views-count5675 դիտում article-date 12:56 27-11-2018

Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախընտրական քարոզչության ժամանակ, Վանաձորում ,անդրադառնալով Սասուն Միքայելյանի՝ երեկ արված այն հայտարարությանը ասաց. «Սասուն Միքայելյանը ձևակերպեց, հետո պարզաբանեց իր միտքը: Բանը հասել է նրան, որ որոշ Հանրապետականներ՝ շուշանպետրոսյանա-արմենաշոտյան, Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Տո, ձեր քաշի չափ Սասուն Միքայելյանի մարմնում «ասկոլկա» կա: Դուք էդ ումից եք պաշտպանում: Դուք, որ երկար տարիներ ոչ միայն բերաններդ ջուր առած հետևել և ղեկավարել եք բանակի թալանը և հիմա էլ եղունգներով ուզում եք պաշտպանել բանակը թալանելու ձեր իրավունքը, ես թույլ չեմ տալու ձեզ: Ինչ-որ չեմ հիշում, որ այդ նույն մարդիկ, որոշ մարդիկ, այդ թվում` Արցախում, ինչ-որ նախադասություն ասած լինեն այն առիթով, երբ պարզվեց, որ Մանվել Գրիգորյանը զինվորի հացը գողացել, տարել իր արջերին ու շներին է կերակրել, բա ո՞ւր էիք, ա՛յ ազատամարտի պաշտպաններ: Գիտեմ` ուր եք: Ձեզնից ոմանք այդպիսի պահեստներ ունեն որոշ տեղերում, մենք այդ պահեստների տեղերը գիտենք, լուսանկարներ ունենք, շատ բան չենք ասում, քանի որ պետական գաղտնիքի հարց կա, ոմանք, որ բանակի համար նախատեսված հիմնադրամներից իրանց վետերոկներն էին ֆինանսավորում, էդ ինչի՞ չէիք ազատամարտը պաշտպանում»:

Նմանատիպ նյութեր