Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի կարծիքը Եռյակի հանրահավաքի մասին
Եռյակը սակարկում է Սերժ Սարգսյանի հետ իշխանություն փոխանցելու շուրջ: Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման գրասենյակում պայմանագրի կառավարման խորհրդի անդամների հրավիրած քննարկման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա ավելացրեց, որ եթե Եռյակը պահանջեր նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իրենք կմիանային, այնինչ դա չեղավ: Ն. Փաշինյանը խոսեց նաեւ Սահմանադրական բարեփոխումների մասին եւ նշեց, որ «սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի կողմից մատուցվող քաղաքական մեծ աֆյորա են»:
«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, արձագանքելով հանրահավաքին, ասաց, որ ոչ իշխանական ուժերը ոչ թե ուզում են թեժ աշուն, այլ աշխատեցին, որ աշունը չթեժանա:
«Նրանք ընդամենը պահում են դաշտը, որ նոր քաղաքական ուժ չծնվի մինչեւ խորհրդարանական ու նախագահական ընտրությունները»,- կարծիք հայտնեց Սասուն Միքայելյանը: