211652_close_icon
views-count1531 դիտում article-date 18:18 26-11-2018

Ճապոնիան պատրաստվում է 2020թ. օլիմպիական խաղերին

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեի հետ շրջել է Ֆուկոսիմա քաղաքի մարզակառույցներով:Նրանք եղել են ստադիոնում,որտեղ կանցկացվեն բեյսբոլի և սոֆտբոլի մրցումները: Փոխվելու է ստադիոնի ծածկույթը: Մարզահամալիրը հասանելի կդառնա սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: ՄՕԿ –ի նախագահն ասել է, որ Ճապոնիայում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից հետո, այդ երկրի համապատասխան մարզակառույցները ակտիվորեն վերականգնվում են: Նա նաև հույս է հայտնել,որ խաղերը կանցնեն հաջողությամբ: Օլիմպիական խաղերի ծրագրում առաջին անգամ ընդգրկվել են բեյսբոլ, սոֆտբոլ, կարատե, սյորֆինգ, ժայռամագլցում և սքեյթբորդինգ մարզաձևերը: Ջահի փոխանցավազքի մեկնարկը կտրվի 2020թ.մարտի 26 –ին, որը կտևի 121 օր:Տոկիոյի համաշխարհային գլխավոր մարզահանդեսը կսկսվի հուլիսի 24 –ին և կավարտվի օգոստոսի 9 –ին: Մասնակիցները կմրցեն 33 մարզաձևերից:

Նմանատիպ նյութեր