4078 դիտում
21:19 07-03-2018
Մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան պատրաստվում է պատանեկան Օլիմպիական խաղերին
Հայաստանը ներկայացնող գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան 2018 թվականի Բուենոս Այրեսի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուց հետո, հայտնի մարզիչ Նատալյա Տիշինայի գլխավորությամբ շարունակում է մարզումները Նիժնի Նովգորոդում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Ներսիսյանը պատմեց Յուլյայի՝ պատանեկան օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին.
«Յուլյային մի շարք երիտասարդական մրցաշարեր են սպասվում, որոնցից առաջինը կլինի Սոֆիայում (մարտի 26-29-ը): Մայիսի վերջին Իսպանիայի Գվադալահարա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի առաջնությունը: Այնուհետև դադար կլինի, որից հետո Վոդոպյանովան Հայաստան կգա՝ մասնակցելու հանրապետության առաջնությանը, որն ամենայն հավանականությամբ, կկայանա հունիսին:
Ավելի ուշ նախատեսում ենք Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք և միջազգային մրցաշար անցկացնել: Բուենոս Այրեսից առաջ Յուլյայի համար վերջին մեկնարկը սեպտեմբերին Տաշքենդում անցկացվելիք միջազգային մրցաշարն է:
Սոֆիայի և Տաշքենդի երիտասարդական մրցաշարերը կանցկացվեն մեծահասակների աշխարհի Գավաթի խաղարկության փուլերին զուգահեռ, որտեղ Հայաստանը կներկայացնի Յասմինա Աղագուլյանը»,- եզրափակեց Գայանե Ներսիսյանը:
Նմանատիպ նյութեր
1531 դիտում
18:18 26-11-2018
Ճապոնիան պատրաստվում է 2020թ. օլիմպիական խաղերին
1804 դիտում
17:50 30-06-2021
Հայ բռնցքամարտիկները պատրաստվում են Օլիմպիական Խաղերին
1462 դիտում
17:29 17-09-2021
Իտալիան պատրաստվում է օլիմպիական խաղերին
Այս բաժնից
1702 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1576 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ
4618 դիտում
09:52 20-11-2024
Ազգերի լիգա. հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցների վերջնական ցանկը