Toyota-ն թռչող մեքենա կստեղծի, որը Տոկիոյում 2020թ.-ի Օլիմպիական խաղերի բացմանը օդ կբարձրանա և կվառի Օլիմպիական ջահը
Toyota-ն նոր թռչող SkyDrive ավոտմեքենա կստեղծի, որը 2020թ.-ին կայանալիք Օլիմպիական խաղերի բացմանը օդ կբարձրանա և կվառի Օլիմպիական ջահը:
Ավտոմեքենայի ստեղծման համար կնախատեսվի 370 հազար դոլար:
Ավտոարտադրող ընկերության ինժեներները հայտնում են, որ թռչող մեքենայի փորձարկումները կանցկացվեն արդեն հաջորդ տարի, իսկ 2019թ.-ին մեքենան կփորձարկվի «օդաչուի» մասնակցությամբ:
Նոր մեքենան ընդամենը մեկ կոճակի օգնությամբ 10մ օդ կբարձրանա, իսկ արագությունը կկազմի 100 կմ/ժ:
SkyDrive մեքենան կարող է երթևեկել նաև սովորական տրանսպորտային միջոցի նման և զարգացնել 150 կմ/ժ արագություն: