ՀՀ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին նոր կոչումներ են շնորհվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամաններով միջին խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական 4 ծառայողների շնորհվեց սկզբնական արդարադատության լեյտենանտ կոչումը, իսկ ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Ղազարյանին շնորհվեց հերթական՝ արդարադատության գնդապետ կոչումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ծառայության պետը շնորհավորելով ծառայողներին և մաղթելով բարի ծառայություն՝ կոչ արեց անձնվեր աշխատանքով բարձր պահել ծառայողի պատիվը, հպարտությամբ և արժանապատվությամբ կրել սպայական ուսադիրները: