Քրեակատարողական ծառայության «Վանաձոր» և «Դատապարտյալների հիվանդանոց» հիմնարկներում կոչումներ են շնորհվել
Այսօր՝ հուլիսի 14-ին, Քրեակատարողական ծառայությունում «Վանաձոր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի 3 ծառայողներ իրենց բարեխիղճ եւ արդյունավետ աշխատանքի շնորհիվ նշանակվեցին միջին խմբի պաշտոններում:
Ծառայության պետ Արտյոմ Մխոյանը նրանց շնորհեց արդարադատության լեյտենանտի կոչում և հանդիսավոր պայմաններում հանձնեց ուսադիրները: Շնորհավորելով և մաղթելով բարի ծառայություն նորընծա սպաներին` Ծառայության պետը հորդորեց լինել համարձակ, պատվով կրել սպայի ուսադիրները և երբեք չընկրկել դժվարությունների առջև:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]