Քրեակատարողական ծառայությունում նոր կոչումներ են շնորհվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով ծառայության շարքերը համալրվեցին նոր ծառայողով, և ևս մեկն առաջխաղացման կարգով կրտսեր խմբից փոխադրվեց միջին խումբ: Երկու ծառայողներին էլ շնորհվեցին արդարադատության լեյտենանտի կոչումներ:
Ծառայության պետը, շնորհավորելով նորանշանակ լեյտենանտներին, վստահություն հայտնեց, որ նոր կոչումները կպարտավորեցնեն նրանց լինել էլ ավելի կարգապահ ու սկզբունքային, բարեխղճորեն կկատարեն իրենց ծառայողական պարտականությունները՝ աշխատանքային գործընթացում ձեռք բերելով մասնագիտական բարձր կարողություններ:
[b]ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին[/b]