1211 դիտում
13:10 26-11-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիեւին: Հանդիպմանը ներկա է եղել ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:
Ողջունելով հյուրին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է ՍԾՏՀ ԽՎ 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքների անցկացումը Երեւանում:
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ կազմակերպությունը բազմակողմանի տնտեսական համագործակցության յուրահատուկ հարթակ է, որը կարող է նպաստել տարածաշրջանային կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Ազգային ժողովի նախագահը վստահեցրել է, որ լիագումար նստաշրջանի անցկացման համար հայակական կողմը արել է հնարավորը եւ ակնկալվում է արդյունավետ աշխատանք:
Ասաֆ Հաջիեւը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ նիստերը կանցնեն շահագրգիռ քննարկումների ու փոխհամաձայնության մթնոլորտում:
Զրուցակիցները քննարկել են նստաշրջանի աշխատանքներին վերաբերող ընթացակարգային հարցեր, անդրադարձել սեւծովյան տարածաշրջանում առկա իրավիճակին, ներկայացրել իրենց տեսակետները որոշ խնդիրների առնչությամբ:
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
11:39 05-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
867 դիտում
19:22 04-11-2014
Քննարկվել են Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ համագործակցության հեռանկարները
4583 դիտում
12:40 22-06-2018
Հայաստանը ստանձնել է Սեևովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը
Այս բաժնից
625 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
613 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար