867 դիտում
19:22 04-11-2014
Քննարկվել են Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի հետ համագործակցության հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Իհսան Դելիկանլիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը կարեւորել է բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը, որն ուղղված է մասնավոր հատվածի զարգացմանը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման եւ ստվերի կրճատման ուղղությամբ:
Երկուստեք կարեւորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, դեղագործության եւ արդյունաբերության բնագավառներում համագործակցությունը եւ համատեղ ծրագրերի իրականացումը: Իհսան Դելիկանլին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը, հաշվի առնելով ՀՀ կառավարության գերակայությունները, մեծապես կարեւորում է Հայաստանի իրական հատվածի հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Նա ընդգծել է, որ իր գլխավորած կառույցը պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը՝ բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ: Բանկը նախատեսում է նաեւ մեր երկրում կազմակերպել համատեղ բիզնես ֆորում:
Տեղեկացվել է, որ Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկը մասնավոր հատվածի հետ ստորագրել է վարկային նոր համաձայնագիր, որի միջոցներն ուղղվելու են Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
7478 դիտում
21:35 27-06-2017
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
1208 դիտում
13:10 26-11-2018
Արա Բաբլոյանն ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
922 դիտում
19:55 11-01-2025
Ինչպես պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ
1093 դիտում
19:35 11-01-2025
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել