211652_close_icon
views-count1479 դիտում article-date 16:42 25-11-2018

ՌԴ Կեմերովոյի մայրուղում մերկասառույցի պատճառով 7 տրանսպորտային միջոց է միմյանց բախվել. կա 5 վիրավոր

ՌԴ Կեմերովո քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է REGNUM-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 25-ին, Ժամը 11:00-ի սահմաններում Կեմերովո-Լեսնայա Պոլյանա ավտոճանապարհին բախվել է 7 տրանսպորտային միջոց: Այս պահին վթարի վայրում դեռ աշխատում են համապատասխան ծառայությոնների ներկայացուցիչները: Վթարի հետևանքով կա 5 վիրավոր, ովքեր հոսպիտալացվել են մոտակա բժշկական կենտրոններ: Նշվում է, որ շղթայական ավտովթարի պատճառը մերկասառույցն է եղել:

Նմանատիպ նյութեր