3334 դիտում
13:37 24-11-2018
ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանների կանայք այցելել են Սաղմոսավանք
ՀՀ-ում մի շարք երկրների արտակարգ և լիազոր դեսպանների կանայք` ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի կնոջ` Իրինա Իգիթխանյանի ուղեկցությամբ, ճանաչողական այց կատարեցին Սաղմոսավանք:
«[url=https://www.armenpress.am/arm/news/955713.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` դեսպանների տիկնանցից շատերն առաջին անգամ էին այնտեղ և շատ տպավորված էին: Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ)մշտական համակարգող Շոմբի Շարփի կինը` Սարա Ուոթերսոնը նշեց, որ Սաղմոսավանքն ուղղակի հիասքանչ վայր է:
«Ես առաջին անգամ էի այնտեղ, դա հիանալի վայր էր, վանքի շրջակայքը նույնպես ապշեցուցիչ էր` լեռները, ձորը: Եկեղեցու ներսում աղոթք հնչեց, ինչը շատ գեղեցիկ էր»,- նշեց Սարա Ուոթերսոնը:
ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևի կինը` Ուրազաևա Ասելն, արդեն երկրորդ անգամ էր լինում Սաղմոսավանքում, սակայն, նրա խոսքով՝ այս անգամ տպավորություններն այլ էին: «Առաջին անգամ այս ամառ էի եղել այստեղ, կիրակի օր էր, շատ մարդ կար` հարսանեկան արարողություն էր: Այսօր ամեն ինչ այլ էր` մենք լռության մեջ էինք, հատուկ մեզ համար աղոթք հնչեց, ինչը շատ տպավորիչ էր: Ամբողջ պատմությունն էլ լսեցինք և այսքան տարի շարունակ այն կանգուն է մնացել ու ցանկանում ես, որպեսզի դեռ երկար հազարամյակներ էլ այդպես մնա և մարդկանց բարություն բերի: Սաղմոսավանքում հիացնում է նաև շրջակա բնությունը»,- ասաց Ուրազաևան և հավելեց, որ նմանատիպ վայրեր այցելելուց հետո հոգեպես ավելի հանգիստ ես լինում, քանի որ այդպիսի վայրերը շատ մաքուր են
Նմանատիպ նյութեր
17106 դիտում
13:48 25-04-2018
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԵՄ դեսպանների հետ, կհանդիպի նաև ՌԴ և ԱՄՆ դեսպանների հետ
3037 դիտում
22:35 18-03-2015
ԱՄՆ-ից ու Իրանից ժամանած հյուրերը ուխտի են գնացել Սաղմոսավանք
Այս բաժնից
1468 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
733 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում
676 դիտում
21:31 25-11-2024
Բռնության կանխարգելումը առաջնահերթություններից է. ՆԳ նախարարությունը միանում է արշավին