ԱՄՆ-ից ու Իրանից ժամանած հյուրերը ուխտի են գնացել Սաղմոսավանք
Արարատյան հայրապետական թեմի Դալարի ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հոգևոր հովիվ Տ. Եփրեմ քահանա Հարությունյանի գլխավորությամբ ԱՄՆ-ից ու Իրանից ժամանած հյուրերի հետ ուխտի մեկնեց Սաղմոսավանք, Հառիճավանք, Մարալիկ քաղաքի և Սառնաղբյուր գյուղի սրբավայրեր:
Ուխտավորներն այցելեցին նաև Պռոշյան գյուղի հերոսների պանթեոն, Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշահամալիր, հայ մեծ զորավար Դրոյի գերեզման: Այստեղ կատարվեց հոգեհանգստյան աղոթք, հնչեցին ազգային-հայրենասիրական երգեր, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: