61982 դիտում
18:14 23-11-2018
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Toyota-ն, KIA-ն, Opel-ը. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. վիրավորներին առաջինը օգնության են հասել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզրում: Ժամը 16:20-ի սահմաններում Էջմիածին –Ոսկեհատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 RZ 051 համարանիշի KIA մակնիշի 34 OR 026 համարանիշի և Toyota մակնիշի 35 CM 381 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները՝ խմբի պետ Վարդան Մալխասյանի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ, տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի գազաբալոնը պոկվել ու շպրտվել է, իսկ մեկ այլ ավտոմեքենայի առջևի հատվածն էլ հայտնվել է Toyota-ի հետնամասի տակ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Քանի որ վթարի հետևանքով ճանապարահը մասամբ դարձել է դժվարանցանելի, դեպքի վայրում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ տեսուչ Մհեր Հակոբյանը, տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Եղիշե Եղյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում, խցանումներ տեղի չունենան, ինչը ՃՈ ծառայողներին հաջողվում է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2020 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)