211652_close_icon
views-count8463 դիտում article-date 23:18 22-11-2018

Մայրաքաղաքի տոնական ձևավորումը կկազմակերպվի այնպես, որ չսահմանափակվի տեսանելիությունը

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է ԶԼՄ-ներով հրապարակված այն տեղեկությանը, թե Ամանորի տոնական զարդարանքներ են դրվել ճանապարհային նշանների վրա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն մայրաքաղաքում տոնական օրերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ: Աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի տոնական ձևավորումը կազմակերպելու այնպես, որ չսահմանափակվի ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների տեսանելիությունը:

Նմանատիպ նյութեր