821 դիտում
22:00 26-06-2015
Շարունակվում է մարզերում փրկարարական թիմերի ձևավորումը
Հունիսի 26-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը հյուրընկալեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության մարդասիրական օգնության ծրագրի ղեկավար Մարտինա Ռամինգին և գործակալության քաղաքային որոնողափրկարարական թիմի խորհրդատու Անտոն Բիլենգին:
Հանդիպման նպատակն էր քննարկել օրերս Լուսակերտի ուսումնական բազայում տեղի ունեցած համատեղ վարժանքների արդյունքները, դրանց կազմակերպման հետագա ժամանակացույցը և շվեյցարական կողմից ՀՀ-ին տրամադրվող փրկարարական տեխնիկայի ու սարքավորումների տեղափոխման վերաբերյալ հարցերը:
Վարժանքներն անցկացվում էին Տարածքային արագ արձագանքման փրկարարական խմբերի ստեղծման ծրագրի շրջանակներում: Նշենք, որ սա ծրագրի 2-րդ փուլն էր, որի նպատակն էր նման խմբեր ձևավորել Լոռիում և Տավուշում: Վարժանքը բաղկացած էր երկու մասից` դասընթաց տեխնիկական որոնման ու սպասարկման և հրամանատարական խմբի ղեկավարման հմտությունների թեմաներով:
Ձևավորված սերտ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով շվեյցարացի գործընկերներին՝ Ս. Ազարյանը նշեց, որ փոխգործակցության տասը տարիների ընթացքում երկու կողմների միջև ձևավորվել է մեծ վստահություն, իսկ ՀՀ-ին տրամադրված օգնությունը եղել է ոչ միայն նյութական, այլև` գաղափարական ու մեթոդաբանական:
Ավարտին հյուրերը հաջողություն մաղթեցին հայ փրկարարներին սեպտեմբերի 1-4-ը սպասվելիք INSARAG-ի որակավորման գործընթացում:
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
18:17 10-04-2014
Անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնությունը
730 դիտում
17:28 23-09-2014
Շվեյցարացի փորձագետների հետ համատեղ կբարելավվեն փրկարարական թիմերի կարողությունները
Այս բաժնից
1195 դիտում
15:52 09-01-2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ (տեսանյութ)
739 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը