Թուրքիայի քրդամետ կուսակցությունը չի բացառում Էրդողանի կուսակցության հետ կոալիցիայի ձևավորումը
Թուրքիայի քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը չի բացառել, որ իր ղեկավարած կուսակցությունը կարող է մասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը, հաղորդում է Ria Niovosti-ն:
«Մենք պատրաստ ենք խորհրդարանում ամուր ընդդիմություն ստեղծել: Միևնույն ժամանակ բաց ենք կոալիցիայի համար: Սակայն այդ հարցով բանակցությունները չպետք է անցկացվեն նախագահական նստավայրում»,-Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է նա:
Նշենք, որ ավելի վաղ կուսակցությունը հայտարարել էր, որ ոչ մի դեպքում կոալիցիա չի կազմի իշխող կուսակցության հետ: