Մանուել Պելեգրինի. Գվարդիոլան պարտավոր չէ ինձանից ներողություն խնդրել
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անդրադարձել է այն լուրերին, որ ամռանտ թիմը կգլխավորի Խոսեպ Գվարդիոլան:
«Ես դրանից անհանգստացած չեմ: Չեմ կարծում, որ նա պետք է ինձանից ներողություն խնդրի: Բան չունեմ ասելու:
Նույնը ես ասել եմ 3-4 շաբաթ առաջ: Չեմ անհանգստանում իմ ապագայի համար», ասել է Պելեգրինին: