Մանուել Պելեգրինի. Չգիտեմ, թե ինչ է լինելու Ագուերոյի հետ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անդրադարձել է այն լուրերին, որ թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել «Ռեալ»:
«Մենք ցանկանում ենք «Ռեալի» հետ նույն մակարդակին լինել: Կարծում եմ, տարեցտարի մենք ավելի ուժեղ ենք դառնում:
«Ռեալն» ունի երկար պատմություն, այն երկար տարիների ընթացքում շարունակում է մեծ ակումբ մնալ:
Ինչ վերաբերում է Ագուերոյի հանդեպ «Ռեալի» հետաքրքրությանը, ապա ես դա չեմ մեկնաբանում: Երբեք չես կարող ասել, ինչ կլինի: Մյուս կողմից, «Ռեալին» զրկել են մեկ տարով նոր խաղացողներ գրանցելու իրավունքից, այնպես որ, նրանց համար այժմ բարդ իրավիճակ է», ասել է Պելեգրինին: