211652_close_icon
views-count3726 դիտում article-date 18:27 22-11-2018

Իկեր Կասիլյասը մանրամասներ է պատմել Մոուրինյոյի հետ վատ հարաբերությունների մասին

Պորտուի դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ, ներկայումս «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորող Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների մասին: «Մոուրինյոն «Ռեալ» եկավ «Բարսելոնայի» հետ մրցակցելու համար: Նրա գլխավորությամբ մեծ լարվածություն կար: Ստեղծվեց իրավիճակ, որն ինձ դուր չէր գալիս և այն հասավ իր գագաթնակետին: Նրա հետ երրորդ մրցաշրջանն անցավ վատ, թեպետ մենք հաղթեցին Իսպանիայի առաջնությունում: Շատ մարդկանց միջև հարաբերությունները խախտվեցին: Դա վատ էր և նրա համար, և՝ իմ, և ակումբի համար: Կարծում եմ, եթե նման նորից տեղի ունենար, ես դժգոհություն կարտահայտեի Մոուրինյոյին: Սակայն այդ պահին ես որոշեցի աղմուկ չբարձրացնել՝ ենթադրելով, որ դա համապատասխանում է «Ռեալի» արժեքներին: Ոչ ոք չէր ցանկանում մինչև այսօր քննարկել Մոուրինյոյին, և կարծում եմ, որ չարժե ավելորդ անգամ հիշել այդ ժամանակահատվածի մասին», ասել է Կասիլյասը:

Նմանատիպ նյութեր