Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչու Մոուրինյոյի հետ հարաբերությունները սրվեցին
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է «Ռեալում» հանդես գալու ժամանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հակամարտության պատճառների մասին:
«Մեր հարաբերությունները սկսեցին վատթարանալ այն պատճառով, որ թիմը այնքան էլ հաջող չէր հանդես գալիս 2012/13 մրցաշրջանում:
Բոլորը գիտեն, թե ինչպես է դա լինում: Երբ ամեն ինչ լավ է ընթանում, այդ դեպքում բոլորս գեղեցիկ ենք ու աննման, բոլորս մեծ տղաներ ենք:
Իսկ երբ ինչ որ բան այնպես չէ գնում, դու դադարում ես որևէ բան հասկանալ: Բայց հենց այդպիսի պահերին էլ` ըստ էության, թիմը պետք է համախմբվի», ասել է Կասիլյասը: