211652_close_icon
views-count7177 դիտում article-date 17:55 22-11-2018

Ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [b]Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր:[/b] Ձյան առատ տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր