Նիկալ Բենդտներին տաքսիստին ծեծելու համար ազատազրկեցին 50 օրով
Դանիայի հավաքականնի նախկին հարձակվող Նիկլաս Բենդտներին ազատազրկել են 50 օրով՝ տաքսու վարորդին ծեծելու համար:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին՝ Կոպենհագենում: 30-ամյա ֆուտբոլիստը ուղևորության վճարի շուրջ վիճաբանել է տեղի տաքսիստի և հարվածել նրա դեմքին՝ կոտրելով վարորդի ծնոտը:
Առաջին ատյանի դատարանը չի ընդունել Բենդտների փաստարկները, որ նա անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում է գործել, և վճռել է նրան 50 օրով բանտարկել և տուգանել 230 դոլարով:
«Յուվենտուսի» և «Արսենալի» նախկին հարձակվողը ներկայումս հանդես է գալիս նորվեգական «Ռուսենբորգում», վերջին շրջանում ֆիզիկական թույլ մարզավիճակի պատճառով չի հրավիրվում հավաքական: Այս մրցաշրջանում Նիկլասը ակումբի կազմում 22 խաղ է անցկացրել և դարձել 5 գոլի հեղինակ:


