211652_close_icon
views-count2386 դիտում article-date 15:44 22-11-2018

Վայքի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, նոյեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վայքի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 70-100 մետր: Ձյան առատ տեղումների պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am, ինչպես նաև ard.am), այնպես էլ նախարարությունում շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր