713 դիտում
14:15 22-11-2018
Բնապահպանության ոլորտում Հայաստանը կստանա խոշոր դրամաշնորհ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրի 23 մլն 208 հազար եվրոյի չափով դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս դրամաշնորհը բնապահպանության ոլորտում Հայաստանին հատկացված ամենախոշոր դրամաշնորհն է, և դրանում ներառված չէ վարկային որևէ կոմպոնենտ:
«Ծրագրի տևողությունը նախատեսվում է 8 տարի, կապահովի կենսաբազմազանությամբ հարուստ տարածքներում բնական ռեսուրսների պահպանությունն ու կայուն օգտագործումը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել պահպանվող տարածքների, բնական ռեսուրսների և բնական հուշարձանների բարելավում ու կառավարում, անտառների կայուն կառավարում, անտառային լանդշաֆտը և անտառները վերականգնելու միջոցառումներ, ընտրված հարակից համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումներ, էկոզբոսաշրջությունը խթանելու միջոցառումներ, խորհրդատվական ծառայություններ։
Հաշվի առնելով Կովկասի տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի յուրահատուկ և հարուստ կենսաբազմազանությունը՝ որպես ծրագրի իրականացման վայր կընտրվեն կենսաբազմազանությամբ հարուստ տարածքները։ Թիրախային տարածքներն աշխարհագրորեն սահմանափակված չեն, ծրագիրը հնարավոր է իրականացնել Հայաստանի Հանրապետության ցանկացած վայրում:
Նմանատիպ նյութեր
1127 դիտում
18:34 27-03-2015
Եվս 9 հասարակական կազմակերպություն կստանա դրամաշնորհ
1693 դիտում
22:27 24-07-2015
26 ՀԿ կստանա ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող դրամաշնորհ
3021 դիտում
15:34 24-03-2017
Հայաստանի 30 հասարակական կազմակերպություն կստանա դրամաշնորհ
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին