211652_close_icon
views-count1127 դիտում article-date 18:34 27-03-2015

Եվս 9 հասարակական կազմակերպություն կստանա դրամաշնորհ

Մարտի 27-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ուսումնասիրելով մրցութային հայտերն ու ծրագրերը, որոշում է կայացվել ծրագիր իրականացնելու նպատակով ստորեւ նշված հասարակական կազմակերպությունների հետ կնքել դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր. «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժեւորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգ՝ 1. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ 2. «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ 3. «Ախուրյան» երիտասարդական ՀԿ 4. «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական ՀԿ 5. «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» ՀԿ 6. «Էմմանուել» հատուկ կարիքներով երեխաների ՀԿ 7. «Մեղվիկ» մանկապատանեկան ՀԿ «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգ՝ 1. «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ «ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձեւավորմանն աջակցող ծրագրերի իրականացում» անվանակարգ՝ 1. «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ

Նմանատիպ նյութեր