211652_close_icon
views-count1673 դիտում article-date 11:51 22-11-2018

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագահի նստավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու նախագիծը

ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի, 47 հասցեից կտեղափոխվի Բաղրամյան, 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ազգային ժողովում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ` 2, ձեռնպահ՝ 1: «Առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24-ժամյա ռեժիմում հեղինակի կողմից նախագահի նստավայրի վերաբերյալ առաջարկներ չեն եղել: Առաջարկ եղել է ՀՀԿ-ի կողմից, որը վերաբերել է վարչապետի ինքնաթիռի և ուղղաթիռի` այլ անձնանց կողմից օգտագործման կարգի մասին: Մեր դիրքորոշումն այն է, որ այդ առաջարկը որևէ կերպ չի առնչվում նախագծի հետ: Նախագիծը վերաբերում է միայն նախագահի և վարչապետի նստավայրերին»,-նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 21-ին կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստում:

Նմանատիպ նյութեր