ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը
ՀՀ ԱԺ-ն երկար քննարկումներից հետո ամբողջությամբ ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 79, դեմ՝ 41 և ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Նշենք, որ քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ խմբակցությունները դեմ են քվեարկելու նախագծին:
Այսպիսով, կառավարությունը կունենա հետևյալ նախարարությունները.
1.Արտաքին գործերի նախարարություն
2. Պաշտպանության նախարարություն
3. Արտակարգ իրավիճակների նախարարություն
4. Արդարադատության նախարարություն
5. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
6. Կրթության, գիտության և մշակույթի նախարարություն
7. Բնապահպանության նախարարություն
8. Առողջապահության նախարարություն
9. Ֆինանսների նախարարություն
10. Էկոնոմիկայի նախարարություն
11. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
12. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 8-ին հայտարարել էր, որ Սփյուռքի նախարարությանփոխարեն այսուհետ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն վարչապետի աշխատակազմում: Հանձնակատարը կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում եւ վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: ԱԺ-ում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելումասին օրենքի նախագծի և կից ներկայացվածնախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը ևս դեմ էին քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները: