211652_close_icon
views-count2184 դիտում article-date 12:17 21-11-2018

Նախագահի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26

ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց այսօրվա ԱԺ արտահերթ նիստում: Նախագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, ձեռնպահ` 2, դեմ պատգամավոր չկար: «Նախատեսվել էին պաշտոնատար անձանց գործունության ապահովման դրույթներ: Վարչապետի նստավայր էր սահմանվել Բաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը: Զուգահեռաբար, կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, հետագայում այն հանձնվեց վարչապետի աշխատակազմին: Ստացվեց, որ վարչապետն ունեցավ երկու նստավայր: Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ կարծում է, որ վարչապետը կառավարության գործունեության ղեկավարումն ու աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով: Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26-ը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին, որը նաև Հանրապետության գլուխն է»,-ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր