211652_close_icon
views-count37046 դիտում article-date 18:08 21-11-2018

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են մոտորանավակով բարձված УАЗ-ն ու ВАЗ 21115-ը. մոտորանավակը ընկել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Նորատուս գյուղի բնակիչ, 30-ամյա Պետրոս Մկրտչյանի վարած УАЗ 3303 մակնիշի 31 ԼԼ 729 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Գևորգ Հովհաննիսյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 35 FG 238 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, վարորդի համագյուղացի, 32-ամյա Արուսյակ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ УАЗ-ը բարձված է եղել մոտորանավակով և այն ընկել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+

Նմանատիպ նյութեր