Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում. ՀՀ նախագահի աշխատակազմը տեղափոխվում է Բաղրամյան 26
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջին աշխատանքային օրն է անցկացնում Մաշտոցի 47 հասցեի նստավայրում:
ՀՀ նախագահի աշխատակազմի «[url=https://www.instagram.com/president_armensarkissian/?utm_source=ig_embed]Ինստագրամ[/url]»-ի էջում հրապարակվել է ՀՀ նախագահի լուսանկարը, որին կից կատարվել է հետևյալ գրառումը. «Վերջին աշխատանքային օրը Մաշտոցի 47-ում»:
ԱԺ նոյեմբերի 21-ին կայացած արտահերթ նիստում ընդունվել է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: