211652_close_icon
views-count1495 դիտում article-date 18:45 21-11-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` նոյեմբերի 20-ից 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 20-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 40 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 10, խարդախության 6, բնակարանային գողության 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, կողոպուտի, անձնական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, ծեծի և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու անձնագրի ոչնչացման 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող, ինքնակամ ներկայացել է 4-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 7 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր